Տոնոյան. Զոհված սպաների՝ 60.000 դրամ ստացող ընտանիքները հավելյալ 240.000 դրամ կստանան10 հոկտեմբերի 2019 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում կայացված որոշման համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից աջակցություն կստանան նաև 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամները, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով հոկտեմբերի 9-ին կայացված որոշմանը: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքով՝ այս որոշման հիմքում դրվել է սոցիալական արդարության սկզբունքը: «Եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60.000 դրամ, ապա հիմնադրամից հավելյալ կստանա ևս 240.000 դրամ՝ ապահովելով հատուցման նույն չափը, որը տրվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար: Այսինքն՝ տրվում է 300.000 դրամ»,- ասել է նախարարը: Արձագանքելով վարչապետի հարցին՝ արդյոք դրանք ճշգրիտ թվեր են և կապված չեն կոչումների հետ, պաշտպանության նախարարը նշել է, որ թիվը փոփոխության է ենթարկվում՝ կախված կոչումից, ընտանիքի անդամների թվից և այլ չափորոշիչներից: Լրացուցիչ և ճշգրիտ հաշվարկներ կատարելու համար այս հարցում ՀՀ ՊՆ-ն կհամագործակցի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Փաշինյանն արձանագրել է, որ 1.5 տարվա ընթացքում այս պրոցեսը 19 տարով հետ է տարվել և կառավարության գերնպատակն այն է, որ պրոցեսը հետ տարվի մինչև Հայաստանի անկախության մեկնարկը: Հոկտեմբերի 9-ին պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստի ընթացքում որոշում էր կայացվել 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև 1998 թվականից տեղի ունեցած դեպքերի հարազատներին: Մինչ այս որոշումը փոխհատուցումը տարածվում էր մինչև 2008 թվականը տեղի ունեցած դեպքերի վրա: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |