Ներկրողները գործադիրից խնդրում են, որ աջ ղեկով մեքենաները վերասարքավորվեն ՀՀ-ում10 հոկտեմբերի 2019 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել Ճապոնիայից ավտոմեքենաներ ներկրող քաղաքացիները՝ նրանք խնդրում են, որ աջ ղեկով մեքենաների վերասարքավորումը Հայաստանում կազմակերպվի: Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում դժգոհել է, որ Հայաստանում աջ ղեկով մեքենաների վերասարքավորման արգելքից հետո իրենք ստիպված տրանսպորտային միջոցները վերասարքավորում են Վրաստանում, հայտնում է Aysor.am-ը: «Քանի որ Հայաստանում այդ մեքենաների պահանջարկը շատ մեծ է, Վրաստանում այլևս չենք կարողանում հանձնել մեր մեքենաները։ Մյուս կողմից էլ, 2020 թվականի հունվարի 1-ից թանկանում են մեքենաների մաքսատուրքերը։ Մենք ժամանակի խնդիր ունենք. չենք հասցնում վերասարքավորել մեր մեքենաները։ Ուզում ենք բաց նամակով դիմել վարչապետին, որպեսզի թույլ տան այդ մեքենաները վերասարքավորել Հայաստանում», - նշել է անհատ ձեռներեցը։ Մեկ այլ ներկրող նշել է, որ այսպիսով ակամայից հարստացնում են վրացի և ադրբեջանցի մասնագետներին, մինչդեռ աջ ղեկը վերասարքավորելու գործընթացը կարելի է կազմակերպել Հայաստանում՝ ստացված հարկերն ուղղելով ՀՀ բյուջե։ «Ամեն մեքենայի վերասարքավորման վրա 5 վարպետ է աշխատում։ Ամեն մեքենայի ղեկ փոխելն արժե 1000-1500 դոլար՝ գումարած պահեստամասերը։ Ուզում ենք հանդիպել վարչապետին, նրան բաց նամակ փոխանցել», - ասել է նա։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |