Գավառ համայնքի ղեկավարն ու տեղակալը չարաշահել են լիազորությունները (վիդեո) 10 հոկտեմբերի 2019 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Գավառ համայնքի ղեկավարը և տեղակալը չարաշահել են պաշտոնեական լիազորությունները: Նրանք, ըստ նախնական տվյալների, 2018 թ. մարտ-մայիս ամիսներին առանց փաստաթղթային ձևակերպման թույլատրել են մասնավոր շինանյութի առևտրով զբաղվող իրենց մտերիմ անձին ապամոնտաժել Գավառի Ազատության 2-րդ փողոցի մանկապարտեզի շենքը և տնօրինել ապամոնտաժման արդյունքում գոյացած, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, մոտ 3 միլիոն 500 հազար դրամ շուկայական արժեքով իրացված շինանյութը: Ապօրինի գործարքը քողարկելու նպատակով նրանք 2018 թ. ապրիլի 20-ին կազմակերպել են ապամոնտաժման թույլտվության վերաբերյալ ձևական բնույթ կրած ավագանու նիստ, որին հաջորդել է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության կողմից տվյալ գույքի շուկայական արժեքին և ապամոնտաժման աշխատանքներին գրեթե համարժեք` շուրջ 2.200.000 դրամի չափով գնահատելու գործընթացը: Դրա հիման վրա տվյալ աշխատանքների կատարման վերաբերյալ 2018 թ. հունիսի 13-ին մեկ այլ ընկերության հետ ձևական բնույթի կապալի պայմանագիր է կնքվել, ինչի հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Պարզվել է նաև, որ Գավառի համայնքի ղեկավարը 2016 թ. մարտին, 2017 թ. հուլիսին, 2018 թ. ապրիլին կազմակերպել է համայնքապետարանի և իր հորը պատկանող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև համայնքին տրանսպորտային ծառայություններ մատուցելու մասին պայմանագրերի կնքում, որոնց շրջանակներում Գավառի համայնքապետարանի աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետը փաստացի մատուցված ծառայությունների ծավալների վերաբերյալ հավելագրումներ կատարելու և ակնհայտ կեղծ տվյալներ մատուցելու եղանակով կազմել է հանձնման-ընդունման կեղծ ակտեր: Իսկ համայնքի ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հաստատել է ակտերը, որոնց հիման վրա էլ համայնքապետարանի ֆինանսական միջոցներից ելքագրվել և վատնվել է, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, հիշյալ ընկերությանը փոխանցված ընդհանուր շուրջ 3 միլիոն 800 հազար դրամ: Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |