Booking.com-ը Երևանն ընդգրկել է 2020-ի 10 ամենաթրենդային ուղղությունների ցանկում![]() 10 հոկտեմբերի 2019 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Ամրագրումների հանրահայտ Booking.com կայքի կանխատեսմամբ՝ Երևանն ընդգրկել է 2020-ի 10 ամենաթրենդային ուղղությունների ցանկում: Պլատֆորմն իր կանխատեսումն արել է հաշվի առնելով ճանապարհորդական և տեխնոլոգիական փորձը, ինչպես նաև 29 շուկաների ավելի քան 22.000 զբոսաշրջիկների շրջանում անցկացված հետազոտությունները և 180 մլն-ից ավել ստուգված հյուրերի արձագանքները: Ծառայությունն անկախ հետազոտություն է իրականացրել այն չափահաս ճանապարհորդների շրջանում, ովքեր վերջին 12 ամսվա ընթացքում ճամփորդել են, կամ պատրաստվում են գնալ ճամփորդության հաջորդ 12 ամսվա ընթացքում: 2020-ին «թոփ-10» պահանջված ուղղությունների ցանկում են նաև՝ Գզիրա (Մալթա), Նինբին (Վիետնամ), Սալտա (Արգենտինա), Սեոգվիպո (Հրվ Կորեա), Ջոդխպուր (Հնդկաստան), Սվինոույսցե (Լեհաստան), Տակամացու (Ճապոնիա), Սան Խուան (Պուերտո Ռիկո), Ժաբլյակ (Մոնտենեգրո) քաղաքները: Booking.com-ն ունի շուրջ 28.5 մլն հայտարարություն՝ 148.470 ուղղություններով, աշխարհի 228 երկրներում: Ամեն օր կայքում կատարվում է ավելի քան 1,5 մլն ամրագրում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |