ԱՄՆ-ն չի օգնի Թուրքիային Սիրիայում քրդերի դեմ գործողություններում![]() 11 հոկտեմբերի 2019 - 11:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ռազմական աջակցություն չի տրամադրի Թուրքիային Սիրիայում քրդերի դեմ գործողությունների ժամանակաշրջանում, թեև Անկարան դիմել է նման խնդրանքով, հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը: «Այդ մասին թուրքերը խնդրել են տարբեր մակարդակներով»,-պարզաբանել է նա: Ըստ նրա, ռազմական աջակցության մասին խոսք է գնացել ԱՄՆ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի ժամանակ: Պետքարտուղարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ ԱՄՆ-ն, սակայն, «չի ընդդիմանա ներխուժմանը, ռազմական առումով»,-գրում է «Վեդոմոստին»: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:Գործողության առաջին օրը ընդհանուր առմամբ հարվածներ են հասցվել քրդերի 181 օբյեկտի: Նուն օրը թուրքական զորքերը ցամաքային գործողություն են սկսել և խորացել Սիրիայի տարածքում: Ըստ Anadolu-ի, Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են ռազմական գործողության ընթացքում 228 «ահաբեկչի» ոչնչացման մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |