Մարկոս Պիզզելլի. Ինձ բրազիլացի չեմ համարում, հայ եմ![]() 11 հոկտեմբերի 2019 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզզելլին ՀՖՖ-ի հետ զրույցում խոսել է հավաքականում անցկացրած 11 տարվա մասին՝ նշելով, որ Հայաստանում իրեն շատ լավ է զգում: «Բոլորն էլ գիտեն, որ ես ինձ որպես բրազիլացի չեմ հաշվում, որպես հայ եմ ինձ հաշվում: Հայաստանն ինձ շատ բան է տվել, հայ մարդիկ ինձ շատ են օգնել: Նման բաները մինչև մահ մոռանալ չեմ կարող»,- ասել է Պիզզելլին: Խոսելով հավաքականում անցկացրած տարիների մասին՝ ֆուտբոլիստը նշել է, որ չէր սպասում, թե այդքան երկար կշարունակի խաղալ և կարծում էր, որ մեկ կամ երկու տարի անց իրեն կփոխարինեն: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նաև հիշել է Մոլդովայի դեմ 2008-ին անցկացրած առաջին խաղը և այդ խաղում իր խփած առաջին գոլը: Պիզզելլին առանձնացրել է իր կարծիքով լավագույն հայ ֆուտբոլիստների եռյակը՝ Արազ Օզբիլիս, Հենրիխ Մխիթարյան ու Յուրա Մովսիսյան: Մարկոս Պիզզելլին ծնվել է 1984-ին Բրազիլիայում: Այժմ նա ունի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի հավաքականում և ղազախական «Ակտոբե» թիմում: Հայաստանում ֆուտբոլային կարիերան Պիզզելլին սկսել է 2006-ից՝ Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |