«Հայաստան» հիմնադրամում նախկին տնօրենի մասնակցությամբ հափշտակության նոր դեպք է բացահայտվել11 հոկտեմբերի 2019 - 11:49 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը կրկին կալանավորվել է: Նրան առաջադրված մեղադրանքը փոխվել է, լրացվել և կրկին մեղադրանք է առաջադրվել յուրացման համար (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով), հայտնում են ԱԱԾ-ից: 2019-ի հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, Վարդանյանի նկատմամբ նախկինում որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավը փոփոխել էր կալանավորմամբ: Հաղորդագրությունումն նշվում է, որ Արա Վարդանյանը՝ նախնական համաձայնության գալով հիմնադրամին 100% մասնաբաժնով պատկանող ՍՊԸ տնօրենի հետ, 2017-ի հոկտեմբերի 26-ին պայմանագիր էր կնքել Արցախի Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի և Մարտունու շրջանների վարչակազմերի կրթության բաժիններին 149 մլն 474 հզր 540 դրամի գույք մատակարարելու մասին, բայց այդ գույքը չէր մատակարարվել: «Հիմնադրամից այդ նպատակով դուրս գրված հիշյալ գումարը յուրացնելու նպատակով կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր՝ նյութագիտական արժեքների հանձնման-ընդունման ակտեր»,-ասված է ԱԱԾ հայտարարության մեջ: 2018 թվականի հուլիսին Վարդանյանը բերման էր ենթարկվել յուրացումներ կատարելու, լիազորությունները չարաշահելու կասկածանքով և խոստովանել էր, որ, տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, առցանց խաղատներում խաղադրույքներ է կատարել: Ավելի ուշ Արա Վարդանյանը 1 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել, իսկ հուլիսի 10-ին` հրաժարականի դիմում ներկայացրել։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |