Թուրքիայի վարչապետի խորհրդական. «Մենք չենք կարող եւս 20-30 տարի սպասել ղարաբաղյան հակամարտության լուծմանը»

PanARMENIAN.Net - Անհրաժեշտ է համարձակություն եւ ստեղծագործական միտք դրսեւորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: Ոչ ոք չի կարող կարող եւս 20-30 տարի սպասել ղարաբաղյան հակամարտության լուծման համար: Այդ մասին Վաշինգտոնի Բրուկինգսի Ինստիտուտում կայացած հանդիպման ժամանակ հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդոգանի` արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդական Ահմեդ Դավութօղլուն: Նա նաեւ նշել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ քննարկել գոյություն ունեցող խնդիրները, եւ հույս է հայտնել, որ հայկական Սփյուռքը կաջակցի Երեւանի եւ Անկարայի միջեւ սկսված երկխոսությանը: Թուրքիայի վարչապետի խորհրդականի խոսքերով, Հայաստանի հետ սկսված երկխոսությունը չպետք է անհանգստացնի Ադրբեջանին:



Խոսելով Թուրքիայի եւ նրա հարեւանների հարաբերությունների մասին` Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ թուրքական կողմը չի ցանկանում խնդիրներ ունենալ նրանց հետ: Նրա խոսքերով, Անկարան լավ հարաբերություններ է հաստատել Իրանի հետ, ինչպես նաեւ որոշակի առաջընթաց է գրանցել Երեւանի հետ հարաբերությունների եւ Կիպրոսի հարցում, հաղորդում է worldbulletin.net-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---