Մահացել է տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը![]() 11 հոկտեմբերի 2019 - 15:35 AMT PanARMENIAN.Net - 86 տարեկանում մահացել է խորհրդային ժամանակաշրջանի տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, հայտում է ՌԻԱ Նովոստին: Լեոնովն առաջին մարդն էր, որը դուրս եկավ բաց տիեզերք: Այդ իրադարձությունը տեղի է ունեցել 1965թ. մարտի 18-19-ին, երբ նա որպես երկրորդ օդաչու մասնակցում էր «Վոսխոդ-2» տիեզերանավի գիտարշավին: Նա բաց տիեզերքում է մնացել 12 րոպե: 1968 թ. Լեոնովոն ընտրվել էր «Սոյուզ» նախագծին մասնակցելու համար. վերջինիս նպատակն էր առաջին անգամ Լուսնի շուրջը պտույտ գործելը։ Սակայն փորձնական ծրագրերը ձախողվեցին և 1968 թ. դեկտեմբերին ամերիկացիներին հաջողվեց է «Ապոլո 8» տիեզերանավով առաջինը հասնել Լուսին։ Երկրորդ և վերջին թռիչքը Լեոնովը կատարել է «Սոյուզ 19»-ով՝ «Ապոլո-Սոյուզ փորձնական թռիչք» նախագծի շրջանակում։ 1975 թ. հուլիսի 15-ին տիեզերք է դուրս եկել «Սոյուզ 19»-ը և միացել ամերիկյան «Ապոլո» կապսուլին։ Սա երկու տարբեր պետությունների տիեզերակայանների առաջին համակցումն էր։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |