ԱԳ նախարարը գիրք է նվիրել իր բելառուս պաշտոնակցին

ԱԳ նախարարը գիրք է նվիրել իր բելառուս պաշտոնակցին

PanARMENIAN.Net - ԱՊՀ ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր բելառուս գործընկերոջը՝ Վլադիմիր Մակեյին, նվիրել է «Հայ մարտիկները Բելառուսի ազատագրման մարտերում (1941-1944 թթ.)» վերնագրով գիրքը:

Գիրքը ներկայացնում է Հայրենական պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես, մի քանի հազար հայերի մասնակցությունը Բելառուսի ազատագրման համար մղված մարտերին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---