Բիլ Գեյթսը $700 մլն կհատկացնի մահացու հիվանդությունների դեմ պայքարի համար![]() 11 հոկտեմբերի 2019 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, Մայքրոսոֆթ ընկերության նախագահ Բիլ Գեյթսը $700 մլն կհատկացնի մահացու հիվանդությունների դեմ պայքարի համար, որոնք ամեն տարի միլիոնավոր մարդկանց կյանք են խլում: Մասնավորապես, միջոցները կծախսվեն ՄԻԱՎ-ի դեմ իմպլանտի, տուբերկուլոզի դեմ պատվաստանյութի և մալարիա տարածող մոծակներից պաշտպանող նոր սերնդի ցանցերի ստեղծման համար: Ըստ Գեյթսի, էքսպերիմենտալ տեխնոլոգիաները կարող են նոր զենք դառնալ գլոբալ պայքարում, գրում է Forbes.ru-ն Bloomberg-ի վրա հղումով: Դրանց թվում է լուցկու չափի իմպլանտը, որը կարող է 1 տարի պաշտպանել ՄԻԱՎ-ով վարակվելուց: Այն մշակում է Merck & Co ընկերությունը: Բիլ և Մելինդա Գեյթսի հիմնադրամը դեռևս 2016-ին $140 մլն էր փոխանցել մեկ այլ նմանատիպ նախագծի: Գեյթսերի հիմնադրամը միջոցները կփոխացնի ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամին: Գումարը կփոխանցվի 3 տարվա ընթացքում: Այդպիսով, Գեյթսերի ընդհանուր նվիրատվությունները 2002-ից ի վեր կկազմեն գրեթե $3 մլրդ: Բիլ և Մելինդա Գյեթսերի կարողությունը կազմում է 106 մլրդ դոլար: Նրանք միջոցներ են հատկացնում հիմնականում առողջապահությանը և աղքատության վերացմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |