Զատուլինին Արցախում «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան են հանձնել12 հոկտեմբերի 2019 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հետ: Նախագահ Սահակյանը Կոնստանտին Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, որին նա արժանացել է Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի հանդեպ մշտական բարեկամական վերաբերմունքի ու աջակցության համար: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ռուսաստան կապերին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր, հայտնում է Արցախի նախագահի լրատվական ծառայությունը։ Հոկտեմբերի 11-ինՌուսաստանի պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Արցախի բարեկամների համաժողովում հայտարարել է, որ Արցախը չի կորցնի իր պետականությունը, իսկ «Ռուսաստանը, որպես պետություն, թույլ չի տա Արցախի հարցի անարդար լուծում»:«Վստահ եմ, որ Արցախը որևէ պահի չի կորցնի իր պետականությունը: Վստահ եմ, որ դա տեղի չի ունենա»,-ասել է նա, հայտնում է «Առավոտը»: Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը չի խրախուսում Արցախի հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը, այլ աջակցում է խաղաղ կարգավորմանը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել Նրանք կունենան հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով ՊՆ–ում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա, նաև ԵՄ հետ գործակցությանն առնչվող հարցեր Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր |