Տոնոյանն այցելել է ՊԲ ռազմական ու թիկունքային նշանակության մի շարք օբյեկտներ![]() 12 հոկտեմբերի 2019 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում հոկտեմբերի 11-ին ՊԲ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հայտնում է Արցախի պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ Դավիթ Տոնոյանը եղել է ռազմական ու թիկունքային նշանակության մի շարք օբյեկտներում, քննարկել համագործակցության ծրագրով նախատեսված հետագա անելիքներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |