Թուրքական ուժերը գրավել են Ռաս էլ Այնի սահմանակետը![]() 12 հոկտեմբերի 2019 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ուժերը գրավել են Ռաս էլ Այնի սահմանային կետը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» պարբերականը: «ՍԱՆԱ-ն հաղորդեց, որ թուրքական ուժեր հոկտեմբերի 12-ի առավոտյան գրավել են Ռաս էլ Այնի սահմանային կետը և տարածվել ավանի հյուիսային կողմը: Ռաս էլ Այնում բուռն բախումներ են տեղի ունենում քրդական խմբավորումների և Թուրքիայի զինված ուժերի միջև: Թուրքական ուժերն օդային և ցամաքային հարվածներով թիրախ են դարձրել Ռաս էլ Այնի Սալհիե գյուղն ու կենտրոնական շուկան»,-ասվում է գրառման մեջ: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |