1in.am խմբագրության մոտ ձվեր են բերել12 հոկտեմբերի 2019 - 21:53 AMT PanARMENIAN.Net - Անհայտ անձինք ձվեր են բերել 1in.am օնլայն-հեռուստաընկերության գրասենյակի մոտ։ Ինչպես հայտնում է հեռուստաընկերության կայքը, ակցիան տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին՝ կեսօրին մոտ։ Ձվերի կողքը դրված էր «Ազատություն չորրորդ իշխանությանը» գրություն։ «Շատ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ սա գողական բարքերով ապրող նախկին ռեժիմի, նրա քրեականացված պարագլուխների ու նրանց սպասարկու բանդաների ձեռագիրն է», - կարծիք է հայտնում կայքն իր խմբագրականում` խորհուրդ տալով ձվերն ԱԱԾ մեկուսարան ուղարկել։ Հոկտեմբերի 5-ին 4 անձ ձվերով հարվածել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույր Անժելա Թովմասյանին պատկանող «Հայելի» մամուլի ակումբի ու նույնանուն կայքի գրասենյակի պատերին՝ Իլհամ Ալիևի, Հրայր Թովմասյանի ու Անժելա Թովմասյանի լուսանկարներով պաստառներ կպցրելով այնտեղ։ Ինչպես իրենք մասնակիցները պատմել են ֆեյսբուքյան իրենց եթերում, այսպիսով նրանք բողոքն էին հայտնում «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» հոդվածին (այն առկա է կայքում խմբագրված՝ Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից» վերնագրով՝ խմբ․)։ Փաստի առթիվ հարուված է քրգործ՝ լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու հատկանիշներով։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |