Սիրիայում թուրքական ավիահարվածից 3 լրագրող է զոհվել![]() 14 հոկտեմբերի 2019 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Արտասահմանցի երեք լրագրող զոհվել են սիրիական Ռաս էլ Այն քաղաքի մոտով անցնող ավտոշարասյան ուղղությամբ թուրքական ռազմական օդանավերի իրականացրած հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Al Mayadeen հեռուստաալիքին: Աղբյուրի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, թուրքական օդուժի հարձակման հետևանքով ավելի քան 11 քաղաքացիական անձ է զոհվել: Բուժաշխատողների տվյալներով՝ զոհերի թիվը կարող է մեծանալ, քանի որ ռմբակոծման ժամանակ շուրջ 100 մարդ վիրավորվել է: Ավիահարվածների թիրախ դարձած ավտոշարասյունը սիրիական Ղամիշլի սահմանամերձ քաղաքից ուղևորվում էր Ռաս էլ Այն՝ լուսաբանելու ռազմական բախումների վայրում տիրող իրավիճակը: Ուղևորների թվում էին արտասահմանյան ԶԼՄ-ները ներկայացնող լրագրողներ, այնպես էլ տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |