ԱԺ շենքը՝ The Independent-ի աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների 5-յակում![]() 14 հոկտեմբերի 2019 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական հեղինակավոր The Independent պարբերականը կազմել է աշխարհի օրենսդիր մարմինների ամենագեղեցիկ շենքերի 10-կը, որի 4-րդ հորիզոնականում Հայաստանի ԱԺ շենքն է: Երևանի Բաղրամյանի պողոտայում գտնվող կառույցը պարբերականի կողմից բնութագրվում է այսպես. «Համալսարանական քաղաքի» մեղմ մթնոլորտ: Այդ գեղեցիկ, հոյակերտ, սիմետրիկ շենքը և հարակից տարածքը հիանալի տեսք ունեն»: «Ինձ դուր է գալիս կառույցի ներդաշնակությունը, առաջին հարկի մոխրագույն քարի հակադրությունը վերին հարկերի ոսկեգույն դեղինին: Տարածքը հիանալի տեսք ունի...սա ընդհանուր առմամբ Հայաստանի լավ աշխատանքն է»,-ասվում է ակտիվիստ և ընտրությունների գիտակ Ալան Ֆոլդսի Twitter-ի միկրոբլոգում: Ալան Ֆոլդսը թվիթերում ներկայացրել է աշխարհի 193 երկրների խորհրդարանների շենքերը, որոնցից Independent-ն առանձնացրել է 10 ամենագեղեցիկները։ Վարկանիշի առաջին հորիզոնականում Հունգարիայի խորհրդարանի շենքն է, երկրորդը Ռումինիայինը, երրորդը՝ Տրինիդադ և Տոբագոյի, չորրորդը՝ Հայաստանի: Այս քառյակին հաջորդում են Անգոլայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Սեյշելյան կղզիների և Բութանի օրենսդիր մարմինների շենքերը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |