Google-ում ռուսները սկսել են ավելի շատ փնտրել Գարեգին Նժդեհի անունը

Google-ում ռուսները սկսել են ավելի շատ փնտրել Գարեգին Նժդեհի անունը

PanARMENIAN.Net - Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Google-ում հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի անունը որոնողների թիվն աճել է ռուսների շրջանում՝ հասնելով ամբողջ տարվա ընթացքում առավելագույնի:

Հոկտեմբերի 12-ին, ըստ Google Trends-ի, ռուսական տարբեր քաղաքներից գործչի ազգանվան որոնման աճն ավելացել է պատիկներով, գրանցելով վերջին ամսվա ամենաբարձր արդյունքու։ Համակարգը ցույց է տալիս միայն բուն աճը՝ չցուցադրելով հարցումների քանակական ավելացումը։

Որոնողական համակարգի առաջին էջերում հիմնականում դրական երանգի ինֆորմացիա է՝ Նժդեհի կյանքի, գործունեության մասին:

Հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ որ Հայաստանում հերոսացվում է ֆաշիզմը, որտեղ նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում կանգնեցրել են «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Նժդեհի հուշարձանը, և այդ արձանը շարունակում է կանգուն մնալ նաև այսօր: Ալիևը դա որակել է «ցինիկ քայլ»:

Պատասխանելով Իլհամ Ալիևի ելույթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Իլհամ Ալիևը պատմական իրադարձությունները սուբյեկտիվորեն մեկնաբանելու փորձեր է անում և անհարգալից վերաբերմունք դրսևորում հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---