Հայաստանի եւ Սերբիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հեռանկարները29 հոկտեմբերի 2008 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին Հայաստանի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանն ընդունել է Սերբիայի ԱԳ նախարարի տեղակալ Զորան Վուջիչին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցության հնարավորությունները: Զորան Վուջիչը ներկայացրել է Սերբիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու գնահատականները բալկանյան թերակղզում տիրող իրավիճակի վերաբերյալ: Հյուրի խնդրանքով Արման Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու եվրոատլանտյան կառույցների հետ համագործակցության փորձը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հակամարտությունների կարգավորման հետ կապված խնդիրներին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |