Շանթ Սարգսյանը՝ շախմատի ԱԱ փոխչեմպիոն, Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր14 հոկտեմբերի 2019 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտվել է շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը: Հայաստանն առաջնությունում ուներ 8 ներկայացուցիչ, որոնցից 2-ը դարձել են մեդալակիրներ: Մինչև 18 տարեկան տղաների պայքարում Հայաստանը ներկայացրել են գրոսմայստեր Շանթ Սարգսյանը և միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, որոնք դարձել են համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալակիրներ: Շանթ Սարգսյանը 8,5 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Արթուր Դավթյանը 8 միավորով եզրափակել է լավագույն եռյակը: Այս տարիքային խմբում աշխարհի չեմպիոն է դարձել հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհան, որը վաստակել է 9 միավոր, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: Մինչև 18 տարեկան աղջիկների պայքարում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը վաստակել է 5,5 միավոր և զբաղեցրել 32-րդ հորիզոնականը: Մ16 տղաների և աղջիկների տարիքային խմբերում Հայաստանն ունեցել է 2 ներկայացուցիչ՝ ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանն ու Սրբուհի Սարգսյանը: Ղարիբյանը զբաղեցրել է 29-րդ տեղը (6 միավոր), իսկ Սարգսյանը՝ 49-րդ (5 միավոր): Մինչև 14 տարեկան տղաների խմբում Արսեն Դավթյանը զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը (6,5 միավոր), իսկ Ալեքս Սահակյանը`44-րդ (5,5 միավոր): Մ14 աղջիկների պայքարում Աստղիկ Հակոբյանը 7 միավորով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |