Անկարան և Բաքուն քննարկել են ԼՂ հակամարտությունը

Անկարան և Բաքուն քննարկել են ԼՂ հակամարտությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Բաքվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը և մերձավորարևելյան գործընթացները:

«Նախարարները քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, ինչպես նաև գործընթացները Մերձավոր Արևելքում: Կարևորվել է երկու երկրների անվտանգությանն ուղղված քաղաքականությունը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է Interfax.az-ը:

Բացի այդ, ԱԳՆ ղեկավարները նշել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական գործընկերությունը նպաստում է «տարածաշրջանային և գլոբալ կայունությանն ու անվտանգությանը»:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---