Նախարար. 2019-ի 6 ամսում զբոսաշրջիկների հոսքը ՀՀ աճել է 12,3%-ով14 հոկտեմբերի 2019 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն առայժմ ամփոփված է միայն կիսամյակի կտրվածքով. այն կազմել է 770 հազար մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 12,3%-ով։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա ասել է նաև, որ հրապարակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Համաշխարհային զբոսաշրջության և ճամփորդության մրցունակության զեկույցը, որտեղ Հայաստանը բարելավել է դիրքը 5 կետով` գնահատվելով 79-րդը, հայտնում է Shantnews.am-ը: Զեկույցը համեմատում է 140 երկրների 90 ցուցանիշ, որոնք դասվում են 14 խմբերում և չորս հիմնական ոլորտներում՝ Միջավայրի ակտիվացում, զբոսաշրջության քաղաքականություն և խթանող հանգամանքներ, ենթակառուցվածքներ, բնական և մշակութային ռեսուրսներ: Նախարարն անդրադարձել է նաև այլ միջազգային վարկանիշային ցուցակներում Հայաստանի վարկանիշի փոփոխմանը: Նա նշել է, որ Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը՝ B1-ից Ba3: Վարկանիշի բարձրացման համար հիմք են հանդիսացել մակրոտնտեսական կայունությունը, կառավարության բարեփոխումների օրակարգը և դրա իրականացման հանձնառությունը, հարկաբյուջետային քաղաքականությունը և տնտեսության կառուցվածքային փոփոխությունները։ Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը Մրցունակության համաշխարհային ինդեքսում բարելավել է իր դիրքերը մեկ կետով` զբաղեցնելով 69-րդ հորիզոնականը 141 երկրների շարքում: Խաչատրյանը հավելել է նաև, որ Հայաստանն առաջին անգամ գնահատվել է ՏՀԶԿ/OECD կողմից վարվող՝ oտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսի գնահատման համակարգում։ Ինդեքսը գնահատում է երկրում առկա սահմանափակումների մակարդակը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների միջավայրում։ Ներառում է 22 ոլորտ` գյուղատնտեսություն, արդյունաբերություն, էլեկտրականություն, մշակող արդյունաբերություն և հիմնական ծառայությունները՝ տրանսպորտ, շինարարություն, մատակարարում, կապ, անշարժ գույք, ֆինանսական և մասնագիտական ծառայություններ: Գնահատվող 70 երկրների թվում Հայաստանը օտարերկրյա ներդրումների համար սահմանված կարգավորումների բարենպաստությամբ հայտնվել է առաջին տասնյակում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ 2020-ին զբոսաշրջության երկնիշ աճը շարունակվելու է, ինչը մեծ հնարավորություններ է բացում փոքր, միջին, նաև խոշոր բիզնեսի համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |