Նաղդալյան. Սիրիայում ՀՀ դիվանագետներն աշխատում են արտակարգ ռեժիմով14 հոկտեմբերի 2019 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում են արտակարգ ռեժիմով: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիսում թուրքական զորքերի ներխուժման հետևանքով տեղի ունեցող զարգացումներին։ Նա նշել է, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են Ղամիշլիի և Սիրիայի հյուսիսային շրջանների համայնքային կառույցների հետ, հայտնում է Panorama.am-ը: «Մշակվում ու ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի բոլոր մեր հայրենակիցներին, որոնք ցանկություն են հայտնել տեղափոխվել հյուսիսային շրջաններից, աջակցենք այս գործում։ Մենք օպերատիվ տեղեկատվություն ենք ստանում մեր դիվանագիտական ներկայացուցչությունից՝ տեղում մեր հայրենակիցների իրավիճակի վերաբերյալ և ընդհանրապես՝ տեղում հումանիտար իրադրության վերաբերյալ»,-ասել է նա։ Նաղդալյանի խոսքով, ըստ տեղեկությունների, Սիրիայի հյուսիսային շրջաններում հայերի թիվը մոտ 3 հազար է, որոնք հիմնականում կենտրոնացած են Ղամիշլի և Մալիքիա բնակավայրերում։ «Առ այսօր այս բնակավայրերի մոտակայքում ռազմական բախումներ չկան։ Ներկա դրությամբ դրված չէ նաև այս երկու շրջաններից հայերի արտակարգ տեղափոխման հարցը, ինչի վերաբերյալ առաջարկությունները բավականին հնչում են տարբեր օղակներից»,- հավելել է խոսնակը։ Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |