ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանում են, կայցելեն նաև Արցախ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանում են, կայցելեն նաև Արցախ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին և 15-ին տարածաշրջանային այցով Հայաստանում են գտնվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանից հետո մեկնելու են Արցախ», - տեղեկացրել է Աննա Նաղդալյանը։

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հենց այդ ժամանակ էլ կողմերը նախանշել էին տարածաշրջան այցը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---