Արմեն Սարգսյանը ցավակցել է Ճապոնիայի կայսերը![]() 14 հոկտեմբերի 2019 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիան պատուհասած տարերային աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսերը: «Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն»,-ասված է հեռագրում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Ճապոնիայում աղետալի «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, ևս 17-ն անհետ կորած է համարվում, և 100-ից ավելի մարդ վնասվածքներ է ստացել:«Հագիբիսը» անցել է Ճապոնիայի տարածքով հոկտեմբերի 12-13-ը՝ ավերածություններ գործելով: Երկրի 15 պրեֆեկտուրաներում սողանքներ և սելավներ են եղել, ավելի քան 20 գետի ամբարտակ է փլուզվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |