Գյումրի պատմական հատվածում ապօրինի շինարարության վերացման հարցը քննարկվում է![]() 14 հոկտեմբերի 2019 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Գյումրու Աբովյան փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքի շինարարությունը քաղաքապետարանի կողմից թույլատրված չի եղել: Այս մասին PanARMENIAN.NET-ի հետ զրույցում հայտնեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը՝ նշելով, որ քաղաքապետարանի կողմից այս նախագիծը չի հաստատվել և չկա կապիտալի պայմանագիր: «Կառուցապատվողը երթակվել է վարչական պատասխանատվության, այս պահին գործընթացն իրավական հարթությունում է: Կառուցապատողն օրեր առաջ եղել է քաղաքապետարանում, քննարկվել է վերին հարկերի ապամոնտաժման և մի շարք այլ հարցեր»,-ասաց Սոնա Առաքելյանը: Սոնա Առաքելյանը չնշեց, թե ով է կառուցապատողը՝ ընդգծելով, որ այս պահին վարչական իրավախախտման մասով դատակն պրոցես կա և որևէ տեղ չկա պայմանագիր կառուցապատողի հետ: Գյումրու Աբովյան փողոցի շենքերից մեկի տանքի կիսակառույց շենքի նկարը համացանցում էր հայտնվել օրեր առաջ: Օգտատերերն իրենց բողոքն էին հայտնել քաղաքային դիմագծին և փողոցի արտաքին տեսքին չհամապատասխանող շինության մասին: Աբովյան փողոցը Գյումրու նախկին Ալեքսանդրովսկի փողոցն է: Փողոցի երկարությունը 160 մետր է: Լուսանկարն՝ Արմինե Ղազարյանի ՖԲ-էջից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |