Թուրք պատմաբանը քրդերի իրավիճակը թուրք-բոլշևիկյան ուժերով անկախ Հայաստանի վերջը տալու հետ է համեմատել15 հոկտեմբերի 2019 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Թուրք քաղաքական գործիչ, պատմաբան Մեհմետ Փերինչեքը Twitter-ում համեմատություն է անցկացրել Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման և 1920-ին անկախ Հայաստան թուրք-բոլշևիկյան ներխուժման մեջ: Փերինչեքը ասել է, որ Թուրքական օպերացիան ստիպեց «Դեմոկրատական դաշինքին»՝ PYD-ին, հանձնել Դամասկոսը նշելով, որ նույնն էլ կատարվել է Հայաստանի դեմ պատերազմի ժամանակ: «Կարմիր բանակը հյուսիսից, թուրքական բանակը՝ հարավից դուրս մղեցին դաշնակցական Հայաստանին: Երբ թուրքերը մոտեցան, դաշնակները հանձնվեցին սովետներին: Բրիտանական դաշնակցական նախագիծը փլուզվեց»,-գրել է Փերինչեքը: Հաջորդ գրառմամբ նա շարունակել է միտքը և նշել, թե, երբ անգլիացիները լքեցին դաշնակցականներին, միակ ելքը Կարմիր բանակի Երևան մուտքին կողմ լինելն էր: Փերինչեքը նշել է, թե հայերը ցանկանում էին թուրքական բանակի դեմ հանել ռուսական բանակը:«Հիմա պլանը նույնն է: Հաջողությանը նպաստում է Աստանայի գործընթացները: Միայն Թուրքիային և Սիրիային դա կոնֆլիկտի չպետք է բերի»,-գրել է Փերինչեքը: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում |