Փաշինյան. Զորավարժությունների արդյունքում մեր ԶՈւ հանդեպ վստահությունն ավելացել է15 հոկտեմբերի 2019 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացված ռազմավարական զորավարժությունների արդյունքում ավելացել է վստահությունը զինված ուժերի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը զորավարժությունների արդյունքների ամփոփման խորհրդակցության ժամանակ: Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԶՈՒ բարձրագույն սպակայակազմը: «Այսօր մենք ամփոփում ենք ռազմավարական զորավարժությունների արդյունքները և ուզում եմ արձանագրել, որ զորավարժություններն ունեն շատ կարևոր նշանակություն մեզ համար: Զորավարժությունների իրական խնդիրը հետևյալն է. պատասխանել հարցին, թե ինչքանով են մեր զինված ուժերը, պետական կառավարման համակարգը և հանրությունը պատրաստ լուծել մեր առաջ դրված խնդիրները: Այդ առումով, ամենակարևոր արձանագրումը, որը կարելի է անել պաշտոնական ամփոփումից առաջ, հետևյալն է, որ հանրությունը շատ պատրաստակամ վերաբերմունք դրսևորեց և պատրաստակամորեն արձագանքեց զորավարժություններին: Սա չափազանց կարևոր է: Ի վերջո, մենք հնարավորություն ունեցանք անվտանգային առումով, զինուժի մարտունակության առումով ի ցույց դնել, թե ինչպիսի մեծ նշանակություն ունի վստահության մթնոլորտը երկրում: Սրա մասին երկար տարիներ, երկար ժամանակ մենք խոսել ենք որպես տեսական երևույթ, տեսական դատողություն, բայց գործնականում մենք տեսանք, որ մեր հանրությունը շատ պատրաստակամ արձագանքեց»,-ասել է նա: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկել և շարունակում է ձեռնարկել Հայաստանում սպառազինության և տեխնիկայի մատակարարումները բնականոն ռեժիմով ապահովելու համար: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ զորավարժությունները բավական լավ արձագանք են գտել զինված ուժերի զինծառայողների, սպայական անձնակազմի շրջանում, ինչը կարևոր փորձառություն էր նրանց համար: «Կարող ենք արձանագրել, որ այս զորավարժությունների արդյունքում ոչ միայն մեր ընդհանուր վստահությունն է ավելացել մեր ուժերի նկատմամբ, մեր կազմակերպչական ռեսուրսների նկատմամբ, այլ նաև մեր զինված ուժերի անձանակազմի, նույնիսկ շարքային կազմի վստահությունն է ավելացել իրենց ուժերի նկատմամբ, իրենց հավաքական ուժի նկատմամբ և սա ամենակարևոր արձանագրումն է: Իհարկե, այսօր զորավարժությունների արդյունքներն ամփոփելու ամենակարևոր արձանագրումներից մեկը պետք է լինի այն, որ մենք պետք է տեղորոշենք այն թերությունները, որոնք արձանագրվել են, նկատվել են և առաջիկա մեր աշխատանքը պետք է պլանավորված լինի այնպես, որ մենք նպատակային, հասցեական աշխատանքներ տանենք այդ ուղղությամբ՝ զինված ուժերի մարտունակության աստիճանը մի նոր աստիճանի բարձրացնելու նպատակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ քննարկման արդյունքները կլինեն օգտակար զինված ուժերի գործունեության, և ընդհանրապես, պետական կառավարման համակարգի ու հանրության թիմային աշխատանքը կազմակերպելու համար: Խորհրդակցության ընթացքում ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկայացրել է զորավարժությունների ընդհանուր վերլուծությունն ու արդյունքները: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |