ՌԴ-ն շարժական կլինիկաներ է փոխանցել ՀՀ-ին

ՌԴ-ն շարժական կլինիկաներ է փոխանցել ՀՀ-ին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մի քանի շարժական կլինիկա է փոխանցել Հայաստանին: Ռուսական կողմը շարժական կլինիկաներ է ուղարկել նաև Ղրղզստան և Տաջիկստան: Փոխանցման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում, գրում է Vesti.ru-ն:

Նշվում է, որ ծրագրի նպատակն է աջակցել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների առողջապահության համակարգերին: Այդ շարժական բժշկական համալիրներն անվճար են սպասարկում բնակչությանը:

Ընդհանուր առմամբ 12 այդպիսի կլինիկա է տրամադրվել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---