Քարդաշյանը՝ Ծիծեռնակաբերդում. Երբեք չենք մոռանա, որ 1,5 մլն հայ է սպանվել![]() 15 հոկտեմբերի 2019 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կրկին անդրադարձել է վերջերս Հայաստան կատարած իր այցին՝ Ծիծեռնակաբերդից լուսանկարներ հրապարակելով Twitter-ի իր միկրոբլոգում «Այցելությունը Հայոց ցեղասպանության թանգարան շատ զգացմունքային էր: Չեմ կարող հավատալ, որ կոտորածի բոլոր այդ լուսանկարներից ու հրատարակված գրականությունից հետո դեռևս կան մարդիկ, որոնք փորձում են ժխտել, որ նման բան է տեղի ունեցել: Մենք երբեք չենք մոռանա, որ 1,5 մլն հայ է սպանվել»,-գրել է Քարդաշյանը: Լուսանկարում Քիմ և Քորթնի Քարդաշյանների և նրանց երեխաների այցն է Ծիծեռնակաբերդ, որտեղ նրանք ծաղիկներ են դնում անմար կրակի մոտ՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ամերիկահայ մոդել և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը Հայաստանում մասնակցել է հոկտեմբերի 6-9-ը կայացած Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (World Congress on Information Technology, WCIT):Դա նրա երկրորդ այցն էր ՀՀ: Առաջին անգամ հեռուստաաստղը Հայաստան է եկել 2015 թվականին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |