ԱԺ-ում կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների հարցով լսումներ կլինեն

ԱԺ-ում կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների հարցով լսումներ կլինեն

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ` «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով:

Լսումների հիմնական նպատակն է ներկայացնել ՀՀ Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում տեղ գտած հիմնական կարգավորումների հետ կապված խնդիրները, ինչպես նաև քննարկել դրանց հետ կապված որոշակի լուծումներ: Լսումների ընթացքում կներկայացվեն նաև գործող օրենքի հետ կապված ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից պատրաստված հաշվետվությունը, ինչպես նաև միջազգային լավագույն փորձը:

Լսումները նախատեսված են հատկապես արտախորհրդարանական կուսակցությունների, փորձագիտական կառույցների, լրատվամիջոցների և բոլոր հետաքրքրվածների համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---