Արտաշատում թունավորված աշակերտների թիվը հասել է 23-ի15 հոկտեմբերի 2019 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հայկազ Ճգնավորյանի անվան հ. 5 հիմնական դպրոցի թունավորված աշակերտների թիվը հասել է 23-ի: Աշակերտները տեղափոխվել են «Արտաշատի բժշկական կենտրոն», հայտնում է «Հայկական ժամանակը»: Կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Հայկուհի Հովակիմյանն ասել է, որ սկզբում աշակերտների թիվը 20-ն է եղել, ժամանակի ընթացքում այլ երեխաներ են բերել, թիվը հասել է 23-ի: Բոլոր աշակերտների մոտ ախտորոշվել է սննդային թունավորում, հիվանդանոց են տեղափոխվել դպրոցից: Երեխաներից 3-ը գտնվում են բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում, մյուս 20-ը՝ ինֆեկցիոն բաժանմունքում: Երեխաների մեծ մասը դպրոցի բուֆետում պիցցա է կերել, նրանից մի քանիսն էլ՝ հոթ դոգ և խաչապուրի: «Աշակերտների վիճակը գնահատվում է միջին ծանրության, ի սկզբանե ոչ ոք ծանր վիճակով չի տեղափոխվել հիվանդանոց»,- նշել է Հայկուհի Հովակիմյանը՝ ավելացնելով, որ 4-5 աշակերտի վիճակն արդեն լավ է: Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչի խոսքով՝ երեխաների մոտ դրական դինամիկա կա: Թունավորված աշակերտները 9-12 տարեկան են: ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից:Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |