Ալիև․ Զանգեզուրի անցումը Հայաստանին մասնատել է թյուրքական աշխարհը![]() 15 հոկտեմբերի 2019 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Զանգեզուրի անջատումն Ադրբեջանից ու միացումը Հայաստանին մասնատել է Մեծ Թյուրքական աշխարհն աշխարհագրական տեսանկյունից։ Այս մասին է հայտարարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի 7-րդ նիստի ժամանակ։ Զանգեզուրը մնացել է Հայաստանի կազմում 1919-1921 թթ թաթարական, թուրքական ու խորհրդային զինված ուժերի դեմ Գարեգին Նժդեհի կազմակերպած ու, վերջին փուլերում, ղեկավարած ինքնապաշտպանության շնորհիվ։ Զանգեզուրի ինքնապաշտպանությունն ապագա ԽՍՀՄ տարածքում խորհրդայնացման դեմ պայքարի վերջին նշանավոր օղակներից մեկն էր: Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը քանդում է ադրբեջանական մշակութային ժառանգությունն իր տարածքում։ Հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովին Իլհամ Ալիևը քննադատել էր Հայաստանին Նժդեհի արձան տեղադրելու ու նրան հերոսացնելու համար, ինչին ի պատասխան ստացել ՀՀ վարչապետ Փաշինյանից մեղադրանք՝ պատմությունն աղավաղելու ու գագաթնաժողովի մասնակիցների հասցեին անհարգալից վերաբերմունքի մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |