Ամերիաբանկը նոր մասնաճյուղ է բացել Էջմիածնում15 հոկտեմբերի 2019 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկն Էջմիածնում բացեց մարզային ցանցում իր 8-րդ մասնաճյուղը: Նոր մասնաճյուղի հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին բանկային ոլորտի, տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ: Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանի խոսքով՝ ընդհանուր ռազմավարության մեջ Երևանից բացի մեծ շեշտադրում է արվում նաև մարզերի ուղղությամբ: «Վերջին տարիների ընթացքում ընդլայնել ենք մարզերում մեր ներկայացվածությունը, մասնավորապես այս տարի բացեցինք Աբովյանի մասնաճյուղը, այժմ՝ Էջմիածին քաղաքում: Ըստ էության՝ սա մարզերում մեր ներկայացվածությունը ավելացնելու ռազմավարության մաս է: Մեր բոլոր մասնաճյուղերը ունիվերսալ մասնաճյուղեր են, այսինքն՝ մեր բոլոր ծառայութունները առաջարկում են»,- նշեց Բարսեղյանը: Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրենի խոսքով՝ նպատակն է մեկնիշ աճ արձանագրել Էջմիածին քաղաքում սպասարկման առումով ևս:
«Ընդհանուր առմամբ, փորձել ենք ամբողջ սպեկտորը ներկայացնել՝ բիզնես վարկերից սկսած և ավարտած ֆիզիկական անձերի վարկերով, գործառնական ծառայություններով, ավանդային ծառայություններով»,- ասաց Բարսեղյանը՝ ընդգծելով, որ այս տարվեսկզբից Բանկը պարբերաբար ներկայացրել է նոր պրոդուկտ և հանդես եկել նորարարությամբ: Խոսելով Բանկի ներդրած նորարարությունների մասին՝ Բարսեղյանը հատկապես կարևորեց բիզնես վարկավորման գործընթացի՝ թվային միջավայր տեղափոխումը, նշելով, որ Ամերիաբանկն առաջինն է ներդրել ֆիզիկական անձանց թվային վարկերի տրամադրումը: Նոր մասնաճյուղի բացմանը և սպասվելիք նորություններին տեղում ծանոթացան նաև Արմավիրի մարզպետ Համաբարձում Մաթևոսյանը և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ Բանկի նոր մասնաճյուղի բացումը ևս մեկ հնարավորություն է՝ քաղաքացիներին որակյալ սպասարկում մատուցելու, աշխատատեղերով ապահովելու: Նա նաև հույս հայտնեց, որ սոցիալական ծրագրերի շրջանակում ՏԻՄ-ն ու Բանկը կգործակցեն:
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր հերթին ընդգծեց, որ Ամերիաբանկն էջմիածնեցի հաճախորդներ շատ ունի և նոր մանսաճյուղի բացումը հնարավորություն կտա գործարքները կատարել հենց քաղաքում: Գասպարյանի խոսքով՝ Բանկը հայտնի է իր լավ սպասարկմամբ, ոլորտում իր նորարարություններով, վարկավորման լավ պայմաններով՝ հատկապես բիզնես և գյուղատնտեսական վարերի տրամադրման տեսանկյունից: «Որպես համայնքի ղեկավար ինձ հետաքրքիր են նաև սոցիալական պատասխանատվության փաթեթները, որոնք ունենում են Բանկերը, և արդեն ոտքի վրա պայմանավորվածություն ձեռք բերվեց կառավարչի հետ, որ փոքր նախագծերի շնորհիվ կփորձեն օգտակար լինել համայնքին»,- ասաց Դիանա Գասպարյանը: Ամերիաբանկի «Էջմիածին» մասնաճյուղը մատուցելու է Բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները: Մասնաճյուղի տարածքում տեղադրված են կանխիկ մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ: Բանկն աշխատելու է շաբաթը 5 օր, իսկ նոր մասնաճյուղի բացման առթիվ առաջարկելու է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք Բանկի հաճախորդ կդառնան՝ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հաշիվ բացելով «Էջմիածին» մասնաճյուղում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |