Փաշինյան. Հայ-վրացական հարաբերությունների զարգացումը պետք է զերծ լինի արտաքին ազդեցությունից15 հոկտեմբերի 2019 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ կարևորություն ունեն Հայաստանի համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Վարչապետը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության մթնոլորտի ձևավորումը, հետևաբար, հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին գործոնների ազդեցությունից, հայտնում է Aysor.am-ը։ «Գործընկերոջս հետ քննարկեցինք երկկողմ օրակարգային հարցերի գրեթե ողջ շրջանակը։ Երկկողմ օրակարգն այնքան լայն և հագեցած է, որ դժվար է մեկ հանդիպումով ապահովել բոլոր հարցերի քննարկումը», - ասել է Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի նորանշանակ վարչապետ Գեորգի Գախարիան նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել էն տրանսպորտի, էներգակիրների հարցում համագործակցության թեմայով։ «Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային հարցերին և արձանագրել, որ խաղաղությունը տարածաշրջանում ամենակարևորն է», - ասել է Վրաստանի վարչապետը։ Գեորգի Գախարիան հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուհաշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Գախարիայի տարածաշրջանային շրջագայությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին Ադրբեջանից։ Հայաստանից հետո Վրաստանի վարչապետը կայցելի Թուրքիա։ Գեորգի Գախարիան 2017 թվակասին Երևան է այցելել Վրաստանի էկոնոմիկայի նախարարի, իսկ 2018 թվականին` ՆԳՆ ղեկավարի պաշտոնում։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին |