Արտաշատի բ/կ-ում պիցցայից թունավորված 20 աշակերտ է մնում15 հոկտեմբերի 2019 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Արտաշատի թիվ 5 դպրոցի 20 աշակերտ սննդային թունավորման պատճառով բուժում են ստանում Արտաշատի բժշկական կենտրոնում: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ հավելելով, որ երեխաների առողջական վիճակը գնահատվում է թեթև: «Պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։ Լաբորատոր հետազոտությունների համար երեխաներից, դպրոցի խոհանոցից և պիցցայի մնացորդներից վերցվել են նմուշներ։ Դպրոցում դադարեցվել է պիցցայի վաճառքը»,- գրել է Նիկողոսյանը: Խոսնակը նաև հավելել է, որ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը տեղում, դեպքի առնչությամբ աշխատանքներ են իրականացվում նաև համապատասխան տեսչական մարմինների կողմից։ Հոկտեմբերի 15-ին սննդային թունավորման դեպք էր գրացվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի ֆեյսբուքյան էջում նշել էր, որ փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |