Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ ՊՊԾ պետի պաշտոնից![]() 16 հոկտեմբերի 2019 - 09:31 AMT PanARMENIAN.Net - Գրիգորի Հայրապետովը ՀՀ վարչապետի առաջարկությամբ ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը տեղադրված է ՀՀ նախագահի կայքում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի, Գրիգորի Հայրապետովը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից»,- նշված է նախագահի հրամանագրում: Հայրապետովն այս պաշտոնին նշանակվել էր 2018 թ. հունիսի 11-ին՝ մինչ այդ ծառայության պետի տեղակալը լինելով։ Հայրապետովը երկար տարիներ՝ դեռ 1-ին նախագահ Տեր-Պետրոսյանի պաշտոնավարումից ի վեր, եղել է ՀՀ 1-ին դեմքերի անվտանգության պատասխանատուներից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |