Ոստիկանի սպանության մեջ կասկածվողը բերման է ենթարկվել

Ոստիկանի սպանության մեջ կասկածվողը բերման է ենթարկվել

PanARMENIAN.Net - «Հաղթանակ» զբոսայգու մերձակայքում 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանի սպանության մեջ կասկածյալն ու իր հետ գտնվող անձը հայտնաբերվել ու բերման են ենթարկվել։

Այս մասին է հայտնում ոստիկանության լրատվական ծառայությունը, այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Տիգրան Առաքելյանը սպանվել է հոկտեմբերի լույս 16-ի գիշերը' ժամը 04․30-ի սահմաններում։ Նա ծառայակցի հետ հետապնդելի է եղել կասկածյալներին, նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի ատրճանակը, կրակել Առաքելյանի վրա ու հարվածել մեկ այլ ոստիկանի։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---