2016 թ.-ից հրազենով 223 հանցանք է կատարվել, զոհվել է 50 մարդ16 հոկտեմբերի 2019 - 11:20 AMT PanARMENIAN.Net - 2016թ. հունվարի 1-ից մինչև 2019 թ. սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում արձանագրվել է հրազենի գործադրմամբ կատարված 223 հանցագործության դեպք, որոնց արդյունքում գրանցվել է 50 զոհ։ Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հաղորդել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Ըստ Ոստիկանության տվյալների՝ նշված ժամանակահատվածում հայտնաբերվել, առգրավվել կամ կամավոր հանձնվել է 2195 միավոր հրազեն։ 2019-ի հոկտեմբերին վիճակագրության մեջ չընդգրկված մի քանի արյունոտ միջադեպ է գրանցվել։ մասնավորապես, 4 զոհ, 5 վիրավոր է եղել Վանաձորում զինված միջադեպի հետևանքով, իսկ հոկտեմբերի 16-ին իր իսկ զենքից սպանվել է ոստիկան Տիգրան Առաքելյանը։ 2016-ից 2019-ի հոկտեմբերի 1-ը հանրապետությունում գրանցվել է 184 սպանություն՝ 66-ը 2016-ին, 49՝ 2017-ին, 35-ը՝ 2018-ին, 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝34 սպանություն: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՌԴ ԱԳՆ–ի՝ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը բացասաբար կազդի ՀՀ անվտանգության վրա Նշվել է, որ դա կնպաստի հեռանկար ունեցող երիտասարդների արտահոսքին Women in Business of Armenia կոնֆերանս՝ Visa-ի և EBRD-ի կազմակերպմամբ Պանելային քննարկմանը մասնակցել է նաև Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Նա TED Talks ձևաչափով խոսել է «Նոր ղեկավարման ոճ: Թվային փոխակերպում» թեմայի շուրջ Ստանո․ Բլինքեն-Փաշինյան -Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չի լինելու «անվտանգության երաշխիքներին» ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու |