Վիրավորված ոստիկանի վիճակը կայուն է16 հոկտեմբերի 2019 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը Երևանի Ազատության պողոտայում վիրավորում ստացած ոստիկանության ծառայող, 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանի վիճակը գնահատվում է կայուն: Լրագրողների հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նյարդավիրաբույժ Ալեքսանդր Վարոսյանն ասել է, որ ոստիկանը հարված ստացել է գլխի գագաթային հատվածին, նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, գլխի գագաթային շրջանի հատվածի սալջարդ վերք, հայտնում է Panorama.am-ը: Նա հավելել է, որ կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, դրվել են հանգուցակարեր, շտապ կատարվել է գլխուղեղի համակարգչային շերտագրում` գլխուղեղում տրավմատիկ բնույթի փոփոխություններ չեն հայտնաբերվել: Բուժող բժշկի խոսքով, Ա. Հակոբյանը հսկողության տակ է, ստանում է կոնսերվատիվ բուժում, 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի: Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը: Հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով: Ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարածները եղբայրներ են՝ ծնված, 2003 և 2001 թվականներին: Վերջիններս ձերբակալվել են: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |