Ryanair-ը Երևանից Հռոմ, Միլան, Բեռլին, Գյումրիից Մեմինգեն է թռնելու16 հոկտեմբերի 2019 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Իռլանդական Ryanair լոուքոսթերը 2020-ի հունվարից Երևանից դեպի Հռոմ և Միլան, իսկ ամռանը՝ Բեռլին, և Գյումրիից՝ Մեմինգեն թռիչքներ կսկսի։ Արժեքը սկսելու է մոտ 30 եվրոյից, թռիչքները շաբաթական 2 անգամ կլինեն։ «Ազատություն» ռ/կ հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ օ'Բրայանը։ «Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի հայտարարենք նոր ուղղությունների մասին՝ Հռոմ, Միլան, որոնք Երևանից սկսվելու են հունվարին, իսկ ամռանից՝ Բեռլին, և առաջին եվրոպական ուղղությունը Գյումրիից՝ Մեմինգեն, որը նույնպես կլինի հաջորդ ամռանը», - ասել է նա: «Կարծում ենք որ այն 130,000 ուղևորները, որոնց կփոխադրենք, կնպաստեն նաև օդանավակայանում աշխատատեղերի ավելացմանը: Եթե համեմատելու լինեք մեր սակագները բարձրարժեք ավիաընկերությունների հետ, ապա այս ուղևորները 20 միլիոն եվրոյի խնայողություն կանեն», - նշել է նա: «Հուրախություն մեզ՝ այլևս չեն աշխատում սովետական համակարգում, երբ ավիաընկերության գները որոշվում էին որպես 5 տարվա պլանի մաս: Այն մարդիկ, ովքեր որոշում են մեր գները, իրականում մեր հաճախորդներն են: Ի տարբերություն մյուս ավիաընկերույթունների՝ մենք «լցնում» ենք օդանավը՝ անկախ նրանից, թե ինչքան կլինի, ինչը երաշխավորում է, որ գներն էժան կլինեն: Տարվա կտրվածքով Ryanair-ի տոմսերի միջին գինը 35 եվրոյի կարգի է», - ասել է նա: Չվերթների հաճախականությունը շաբաթական երկու անգամ է լինելու, եթե դրանք հաջողեն, ընկերությունը կմեծացնի հաճախականությունը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |