Հայաստանը մեծապես կարեւորում է նախագահությունը ՍԾՏՀ-ում

PanARMENIAN.Net - Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպությունում նախագահության շրջանակներում Հայաստանը հատուկ ուշադրություն կհատկացնի հաղորդակցությունների, էներգետիկ, տրանսպորտի ոլորտներին: Այդ ժամանակաշրջանի համար ծրագրված են շուրջ 60 միջոցառումներ, որոնք կանցնեն ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ կազմակերպության այլ անդամ երկրներում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, պաշտոնական Երեւանը մեծապես կարեւորում է նախագահությունը ՍԾՏՀ-ում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---