$20 մլն-ի ներդրում՝ Գյումրու օդանավակայանի զարգացմանը![]() 16 հոկտեմբերի 2019 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի զարգացման համար $20 մլն-ի ներդրում կարվի: Aysor.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն՝ ընդգծելով նաև, որ Հայաստան եկող իռլանդական Ryanair ավիաընկերությունը մեծ շահույթ կբերի երկրին: «Մեզ համար շատ կարևոր է, որ Գյումրիի օդանավակայանը զարգանա։ Նախատեսում ենք մոտ 20 միլիոն դոլար ներդրում կատարել Գյումրիում, հիմա ներդրումները սկսվում են», - ասել է նա։ Նույն ասուլիսի ընթացքում Ryanair ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ օ'Բրայանը հայտարարել էր, որ 2020 թվականից իռլանդական լոուքոսթերը կսկսի թռիչքներ Հայաստանից: Նախատեսվում են չվերթներ՝ Երևանից դեպի Հռոմ, Միլան և Բեռլին, և Գյումրիից՝ Մեմինգեն: «Շիրակը» գործում է 1961 թվականից և Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայանն է: Այն գտնվում է Գյումրի քաղաքից 5 կմ և Երևանից 120 կմ հեռավորության վրա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |