Վարչապետի խորհրդական. Բանակցում ենք 2 օդանավ արտադրողի հետ![]() 16 հոկտեմբերի 2019 - 18:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Airbus ընկերության պաշտպանական և տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոյի և տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովի հետ: Վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իրէջում հանդիպումից մանրամասներ է հայտնել՝ ընդգծելով նաև «հայկական ավիափոխադրողների ստեղծման գաղափարի շուրջ նախագահի աջակցությամբ կայացած համաձայնությունների մասին»: «Այսօր արդեն բանակցություններ ենք վարում երկու հզոր օդանավ արտադրողների հետ, և երկուսն էլ պատրաստակամ են իրենց հնարավորությունները ներդնել մեր երկրի համար այդքան կարևոր ռազմավարական ոլորտի վերականգնման և լիարժեք գործունեության կայացման խնդրում»,- գրել է Ճաղարյանը: Airbus ընկերության ներկայացուցիչները Հայաստանում են նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Նրանք ցանկություն են հայտնել հայաստանյան հանդիպումների ընթացքում ծանոթանալ համագործակցության հեռանկարներին, շուկայի հնարավորություններին: Նախագահի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հնարավոր համագործակցությանը բարձր տեխնոլոգիական ոլորտում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |