Ինչ է սպառնում ոստիկանության ծառայողին սպանած երիտասարդին16 հոկտեմբերի 2019 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանի սպանության համար ՀՀ Քրեական օրենսգիրքը նախատեսում է 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: Սակայն հոկտեմբերի 16-ին ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանին իր իսկ զենքով սպանած 16-ամյա երիտասարդի վրա այդ նորմը չի տարածվի՝ անչափահասության պատճառով։ ՀՀ Քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն, 16-18 տարեկան անձինք կարող են պատժվել առավելագույնը տասը տարի ժամկետով: Հոկտեմբերի 16-ին Արաբկիրում գեղեցկության սրահներից մեկից գողություն կատարած 16-ամյա ու 18-ամյա երկու եղբայր՝ ոստիկաններից փախչելիս, խլել են նրանցից մեկին ամրակցված զենքը ու սպանել 38-ամյա ավագ Տիգրան Առաքելյանին։ Նրա ծառայակիցը վիրավորվել էր։ Երիտասարդները ձերբակալված են։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Երիտասարդը եմղադրվում է ևս 2հոդվածի հատկանիշներով․ ՔՕ 238-րդ հոդվածի 1-ին մասով նշվում է, որ հրազեն, դրան համալրող դետալներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով: ՔՕ 316-րդ հոդվածի 2-րդ մասով նշվում է, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում Բանկը միացել է Ասիական զարգացման բանկի ծրագրին Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին |