Ցոլակյան․ ԶՊՄԿ խողովակի վթարը թաքուն են պահել17 հոկտեմբերի 2019 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խողովակի վթարը, որի հետևանքով Ողջի գետ արտանետումներ են լցվել, թաքուն է պահվել։ Այս մասին է հայտարարել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոելակյանը հոկտեմբերի 17-ին կառավարության նիստի ընթացքում։ «Առավոտյան զանգեցին էնտեղի փրկարարից, ասացին որ իրենք են տեսել, ոչ մի աղմուկ չի եղել՝ թաքուն են պահել, չեն ասել, չեն զգուշացրել և արագ վերականգման աշխատանքներ են արել, այդ խողովակները սվարկա են արել-պրծել են», - շեշտել է նա։ Աղտոտվածության չափը պիտի չափեն փրկարարները։ Իր հերթին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասել է, որ իրավապահ մարմինները դեպքի վայրում են, աշխատանքների արդյունքով կկայացվի քրգործ հարուցել-չհարուցելու վերաբերյալ որոշում։ Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խողովակաշարը. արտանետումները լցվել են Ողջի։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը խողովակաշարի վնասված հատվածը վերականգնվել է, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |