Ոստիկան սպանած դեռահասն ու իր եղբայրը մանկատուն էին տեղափոխվել մոր կողմից բռնության ենթարկվելուց հետո17 հոկտեմբերի 2019 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին ոստիկան սպանած ու ևս մեկ իրավապահ վիրավորած 16-ամյա պատանին ու իր եղբայրը «Սոս մանկական գյուղեր» են տեղափոխվել մոր կողմից բռնության ենթարկվելուց հետո՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ուղեգրով: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց «Սոս մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սպարտակ Սարգսյանը: Նրա խոսքով՝ տղաները 2016-ից այլևս կենտրոնի սաներ չեն: «ԶԼՄ-ում ապատեղեկատվություն կա այն մասով, որ երեխաները մեր գյուղի խնամքում են եղել: Երեխաները 2010 թվականին են տեղավորվել «Սոս մանկական գյուղ», իսկ 2016 թվականին մարտի 25-ին վերաուղեգրվել Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն»,- ասաց Սարգսյանը: «Սոս մանկական գյուղերի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ եղբայրներն իրենց մոտ լինելու առաջին օրից ագրեսիվ վարք են դրսևորել: Դիտարկմանը, թե ինչպես են կենտրոնի հնարավորություններին չհամապատասխանող երեխաները 6 տարի անցկացրել այնտեղ, Սարգսյանն արձագանքեց, որ իրենք այդ ընթացքում բազմիցս դիմել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ երեխաներին համապատասխան կենտրոն տեղափոխելու համար: Տեղափոխությունը կատարվել է 2016-ին՝ 6 տարի անց: Սպարտակ Սարգսյանը նշեց, որ երեխաների՝ «Սոս» տեղափոխվելը կենտրոնի մասնագետների համար զարմանալի է եղել: «Մենք նման խնդիրներով երեխաների հետ աշխատելու հնարավորություններ չենք ունեցել: Երեխաները մեր գյուղում եղած ժամանակահատվածում դրսևորել են վարքային շեղումներ, մտավոր հետամնացություն, Սարգիսը նաև որոշակի հոգեկան շեղումներ ուներ: Չունենալով համապատասխան մասնագետներ՝ դիմել ենք նախարարություն, որ երեխաներին հատուկ մասնագիտական կազմակերպություն տեղափոխեն»,- ասաց Սարգսյանը: Հոկտեմբերի 16-ին Արաբկիրում գեղեցկության սրահներից մեկից գողություն կատարած 16-ամյա ու 18-ամյա երկու եղբայր՝ ոստիկաններից փախչելիս, խլել են նրանցից մեկին ամրակցված զենքը ու սպանել 38-ամյա ավագ Տիգրան Առաքելյանին։ Նրա ծառայակիցը վիրավորվել է։ Երիտասարդները ձերբակալված են։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |