Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը կարող է կայանալ Հելսինկիում30 հոկտեմբերի 2008 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառել Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների նոր հանդիպման հնարավորությունը Հելսինկիում, որտեղ այս տարվա դեկտեմբերին կայանալու է ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ նոր հանդիպում անցկացնելու առաջարկ դեռեւս չի եղել: «Եթե նման առաջարկ լինի, ապա մենք կքննարկենք այն: Նշեմ, որ հենց այդպես է եղել Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների` Նյու-Յորքում կայացած եռակողմ հանդիպման դեպքում, որի անցկացման նախաձեռնությամբ հանդես էր եկել թուրքական կողմը»,- նկատել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նա նաեւ ավելացրել է, որ այդ հանդիպումը տեւել է ընդամենը 15 րոպե, եւ որ դրա շրջանակներում քննարկվել է միայն Կովկասի անվտանգության եւ կայունության պլատֆորմի ստեղծման նախաձեռնությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |