Բոլոր նոր ավիաուղղություններն ազատվելու են «օդի տուրքից»17 հոկտեմբերի 2019 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Վերջին 12 ամսվա ընթացքում չսպասարկած ուղղություններով չվերթ բացող թռիչքներից «օդի տուրք» (оդային տրանսպորտով ֆիզանձանց 10 հազար դրամ պետտուրքից՝ խմբ․) չի գանձվի: Այս մասին կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս որոշումը վերաբերում է առանց բացառության բոլոր ավիաընկերություններին: Վարչապետի խոսքով՝ այս փոփոխությունը իր հետևից բերելու է լուրջ տեղաշարժեր ավիացիոն շուկայում և զարգացում՝ տուրիզմի ոլորտում: Նիստի ընթացքում Փաշինյանը նաև անդրադարձել է Հայաստան մուտք գործող Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության առաջարկած ուղղություններին և գնային քաղաքականությանը՝ այդ մասին հարցեր ուղղելով փոխվարչապետ Տիգրան Ավինայնին: Ավինյանը նշել է, որ Երևանից 3 ուղղություն է բացվել դեպի Բեռլին, Հռոմ և Միլան, ևս ևս մեկը Գյումրիից դեպի Մյունխենի մոտակայքում գտնվող Մենինգեմ քաղաք: «Ընդհանուր առմամբ, Հայաստանից 4 ուղղությամբ ունենալու ենք թռիչքներ, ընկերության գնային քաղաքականությունը միտված է նրան, որ հնարավորինս հասանելի լինեն տոմսերը»,- ասել է փոխվարչապետը՝ հավելելով, որ բյուջետային համարվող ավիաընկերությունից օգտվելու դեպքում հավելյալ գումար վճարելով կարելի է օդանավում սնունդ ստանալ, ինչպես նաև ավելացնել ուղեբեռ: Փաշինյանը կարևորել է Ryanair-ի մուտքը Հայաստան՝ ընդգծելով, որ այս գործընթացում մեծ դեր են ունեցել ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, «Զվարթնոց» միջազգային օդանավակայաններ ընկերությունը: Վարչապետը նշել է, որ այս փոփոխությունները լինելու են հօգուտ քաղաքացիների, սպառողի և տնտեսության, որովհետև տուրիզմը դրանից հետո ավելի դինամիկ է զարգանալու: Հոկտեմբերի 16-ին Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը Երևանում մանրամասներ էր ներկայացրել հայկական շուկայում գործունեություն ծավալելու մասին: 2020 թվականից իռլանդական լոուքոսթերը կսկսի թռիչքներ Հայաստանից: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել |