2 ՔԿՀ-ներում սննդի ապահովման նոր փորձնական ծրագիր է մեկնարկել![]() 17 հոկտեմբերի 2019 - 15:00 AMT PanARMENIAN.Net - «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարաողական հիմնարկներում մեկնարկել է փորձնական ծրագիր՝ ՔԿՀ-ներում պահվող անձանց սննդով ապահովելու գործառույթը պատվիրակելով մասնավոր ընկերությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Նուբարաշեն»-ում պահվում է 367 անձ. 2019 թվականի հոկտեմբերի 17-ի դրությամբ, նրանցից 367-ն էլ օգտվել է սննդից, այն դեպքում, երբ մինչև այս ծրագրի մեկնարկը, օրինակ՝ հոկտեմբերի 14-ին ՔԿՀ-ի կողմից տրամադրվող սննդից օգտվել էր 300 անձ: «Արմավիր» ՔԿՀ-ում պահվում է 708 անձ. նրանցից 654-ը ծրագրի մեկնարկի օրը, օգտվել է նախաճաշից, իսկ ճաշից օգտվողների թիվն ավելի մեծ է եղել՝ 695: Կրկին համեմատության համար նշեմ, որ հոկտեմբերի 14-ին, երբ դեռ ծրագիրը չէր մեկնարկել և սնունդը տրամադրվում էր ՔԿՀ-ի կողմից, սննդից օգտվել էր 550 անձ»,- գրել է Բադասյանը՝ հույս հայտնելով, որ ծրագիրը կնպաստի հանձնուքների թվի նվազմանն ու ՔԿՀ-ներում պահվող անձանց ընտանիքների՝ այս առումով հոգսի թեթևացմանը: ՀՀ արդարատադության նախարարությունը ծրագրի մեկնարկի մասին հայտնել էր սեպտեմբերի 26-ին՝ նշելով, որ 70 օր տևողությամբ փորձնական ծրագրի հաջող իրականացման դեպքում հեռանկարային է համարվում նույն համակարգը ներդնել նաև մյուս քրեակատարողական հիմնարկներում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |